ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն արձանագրում է՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը Գյանջա է վազում, բայց դրան զուգահեռ Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթությունից: 24News-ի հետ զրույցում շեշտում է՝ պատերազմը ցույց տվեց՝ Ադրբեջանը թքած ունի բոլոր տեսակի կոնվենցիաների վրա:
«Ադրբեջանում բոլոր որոշումները Թուրքիան է թելադրում, սա հաղթաթուղթ է մեզ համար: Ադրբեջանը Թուրքիայի ձեռքին «մարիոնետային» պետություն է, առանց նրա որևէ բան անել չի կարող: ՆԱՏՕ-ի անդամ երկրի ինքնաթիռները թռչում են ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետության երկնքում, իսկ աշխարհն այդ մասով որևէ բան չի ասում»,- ընդգծում է Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ