ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ իրենց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումների հետևանքն էր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի մոտ դեռ լուրջ հավակնություններ կան, որոնք չեն փոխվել վերջին շաբաթներին։
«Հիմա Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումը՝ ինքնորոշում չի կարող տեղի ունենալ։
Պաշտոնական Երևանն ասում է՝ ոչ։ Ադրբեջանին պատերզամի ժամանակ չի բավարարում այն, ինչ կարող էր խաղաղության ժամանակ բավարարել»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ