ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ-ում ինստիտուցիոնալ կառույցների կողմից «հեղափոխության» փորձ է արվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի՝ քաղաքական էլիտան պայմանավորվում է, թե ինչպես կարելի է հեռացնել վարչապետին։
Նրա խոսքով՝ փողոցային պայքարը միայն արտաքին աղմուկն է ապահովում, բայց այլ սխեմաներով պրոցեսներ են ընթանում։
Քաղտեխնոլոգը, գնահատելով իշխանական պատգամավորների՝ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման հայտարարությունները, նկատել է.
«Ինչո՞ւ է Փաշինյանի թիմը շտապում Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծել։ Այդ օրակարգը կա՛մ պարտադրվում է, կա՛մ արդեն պարտադրվել է դրսից»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ