ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Համացանցում տարածվել է զինծառայող Սարմեն Այվազյանի հերոսությունից մի դրվագ, որը ներկայացնում ենք ստորև.
-Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա, արծիվնե՛ր:
-Ես կանեմ կամանդիր…
-Էդ ով ա՞…
-Ես եմ, կամանդի՛ր…
-Ա՛յ տղա, ես ռացիայով ի՞նչ իմանամ՝ ես-ը ո՞վ ա:
-Սարմենն ա, կամանդի՛ր:
-Հա՛, Սարմե՛ն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի:
…
…
– Պատրաստ եմ, կամանդի՛ր:
– Ապրես, Սարմե՛ն ջան, հիշի՛, որ կարևորը, որ հետ գաս:
– Լա՛վ, կամանդի՛ր...
…
…
-Սարմե՛ն…
– Հա՛, կամանդիր, հասնում եմ…
– Պապլաստունսկի ես, չէ՞, գնում…
– Հա՛, կամադի՛ր...
– Տղե՛րք, դուք անդադար կրակեք, որ դրանք գլուխերը չհանեն, համ էլ չլսեն ռացիայի ձենը, Սարմե՛ն, ականջիդ մոտ պահի, ձայնը՝ մինիմում:
– Տենց էլ անում եմ, կամանդի՛ր...
…
…
– Տղե՛րք, հերթով կրակե՛ք, մի վայրկյան կրակը չդադարացնե՛ք… Սարմե՞ն...
– Հա՛, կամանդի՛ր…
– Քանի՞ մետր մնաց...
– 15 մետր:
– Երեք էլ սողա, գլուխդ ոչ մի վայրկյան չբարձրացնես:
– Հասա, կամանդի՛ր:
– Ձեներ կա՞ն:
-Չէ՛, կամանդի՛ր:
– Երկու հատ քցի յաչեյկեն:
…
…
-Սարմե՞ն...
– Հա՛, կամանդի՛ր, քցեցի, երկու հոգի թռան օդ, ընկան դեմս:
– Կանտրոլնի գլխից, մեկ-մեկ հատ բաց թող:
– Գլխի՞ց:
– Բա չէ, ոտից:
-Արած ա, կամանդի՛ր
– Գնա՛ աջդ, տղե՛րք, շարուակե՛ք, մի վայրկյան դադարացրիք, ձեռիցս չեք պրծնի:
– Հասա, կամանդի՛ր:
– Իմ հիշելով՝ էդ մեկը մեծ ա, երեք հատ քցի:
– Քցեցի կամանդիր:
-Քանի՞ հոգի թռավ:
-Ոչ մի, կամանդի՛ր:
– Տնքոցներ չկա՞ն, ձեն չկա՞:
– Չէ՛, կամանդի՛ր:
-Լավ ուրեմն ձախում են, հասնես, ասա:
…
…
-Հասա, կամանդի՛ր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ, կրակում են:
-Տղե՛րք, Պեկայով մաղե՛ք դրանց յաչեյկեն, զգո՛ւշ եղեք, ցածր չխփե՛ք:
-Հասա, կամանդի՛ր:
– Քցի՛, տղե՛ս, քցի՛ ու հե՛տ սողա:
– Քցեցի տնքում-ոռնում են...
– Շա՞տ էին...
– Հա՛, կամանդի՛ր, շատ-շատ էին ոնց որ...
-Դե հե՛տ արի, բալե՛ս, ապրե՛ս:
-Բա կատրոլնի՞ն, կամանդի՛ր:
-Պետք չի, հե՛տ արի, տղե՛ս…
…
…
-Սարմե՞ն...
-Սարմե՞ն...
-Սարմե՞ն, ձե՛ն հանի, տղե՛ս
-Տղե՛րք, ի՞նչ եք տեսնում:
– Կամանդի՛ր, ոնց որ խփեցին, Սարմենին...
– Հա՛, կամանդի՛ր, իրանց յաչեյկի դեմն ա...
– Հանե՛ք տղուն...
– Յաչեյկի դեմն ա, կամանդի՛ր...
– Բոլորով կրակեք, երկուսով հանեք
…
…
– Հանեցինք, կամանդի՛ր, չկա մեր Սարմենը...
-Ախ…
-Կամանդի՛ր, սաղին մորթել ա, խրամատը ազատ էր, երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում...
…Բարձունքը մերն ա, կամանդի՛ր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա…
--00—ԼՄ