ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես որակել է Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունը «անժխտելի պատերազմական հանցագործություն»:
«Այս տեսանյութերում ադրբեջանական բանակի ծառայողները նվաստացնում են գերեվարված հայերին, ապա բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում նրանց»,-գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Նա ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն արդեն իրենից խնդրել է տեսանյութերի օրինակները: Արման Թաթոյանը նշել է, որ տեսանյութերն ուղարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ մարմինների:
--00—ԼՄ