ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է С-400-ի փորձարկման մասին լուրերը: Այս մասին հայտնում է Dw.com-ը: Թուրք զինվորականներն իսկապես փորձարկել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգը և շարունակելու են փորձարկումները, հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Այո, դա այդպես է: Փորձարկումներն արվել են, կլինեն նաև նոր փորձարկումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ից թույլտվություն չեն պատրաստվում ստանալ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կդատապարտի Թուրքիայի կողմից C-400-ի փորձարկումները, եթե այդ լուրերը հաստատվեն: Հոկտեմբերի 17-ին ՆԱՏՕ-ն է Թուրքիային զգուշացում արել` կապված ռուսական C-400-ների փորձարկման հետ: ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 23-ին կրկին հայտարարեց՝ ՆԱՏՕ-ն մտահոգված է Թուրքիայի կողմից С-400 համակարգերի փորձարկումներով:
Պենտագոնի ներկայացուցիչը ամենից կտրուկ ձևով դատապարտել էր C-400 համակարգի փորձարկումները՝ շեշտելով, որ դա լրջագույն հետևանքներ կունենա Թուրքիայի համար:
«Մեր դիրքորոշումը հստակ է և անփոփոխ. գործարկման պատրաստ C-400 համակարգը հակասում է Թուրքիայի՝ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի դաշնակցի ստանձնած պարտավորություններին:
--00--ԱԹ