ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Times պարբերականը լուսանկարների շարք է հրապարակել Ղարաբաղի ռազմական գործողություններից և մեկնաբանություններ թողել դրանց վերաբերյալ:
Ֆոտոլրագրող Էմանուել Սատոլին պարբերականի որակումով սա Եվրոպայի ամենահին «սառ պատերազմն» է: Նա նաև պատմել է, որ 1994 թվականի զինադադարից հետո՝ սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները ամենախոշորն են հակամարտության պատմության ընթացքում, և որ հայկական կողմն այս հակամարտությանը գոյամարտ է ընկալում։
Ֆոտոլրագրողը նաև հիշեցնում է, որ մարտերը սկսվելուց ի վեր Հայաստանը պնդում է, որ ոչնչացրել է ինչպես իսրայելական, այնպես էլ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք Թուրքիան օգտագործում էր Սիրիայում և Լիբիանանում կործանարար ազդեցության համար:
--00—ԼՄ