ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ գոհ է ԱՄՆ-ի հետ ահաբեկչությանը հակազդելու հարցում ունեցած համագործակցությունից: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
«Կարող էր, իհարկե, ավելի լավ լինել, բայց ընդհանուր առմամբ մենք գոհ ենք: Չնայած բազմաթիվ ուղղություններով մեր ունեցած հակասթյուններին, հատուկ ծառայությունների մակարդակում համագործակցությունը շարունակվում է: Ամեն ինչից զատ, ամերիկացիները մեզ հակաահաբեկչական գործողությունների մասին տեղեկություններ են տալիս»,- ասել է նա:
--00--ԱԹ