ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Հրադադարը կոմպյուտերային խաղ չէ, որ անջատես ու վերջ, բայց ավիացիան, պարզ է, պատահաբար չի կրակում: Հրադադարը պարտություն է ոչ թե Ալիևի, այլ Էրդողանի համար»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Նա այն համոզմանն է, որ Արցախի անկախությունը ճանաչելու ամենաճիշտ պահն է հիմա: Ինչո՞ւ, բացատրում է, քանի որ աշխարհն ասում է՝ եթե ՀՀ-ն չի ճանաչում Արցախի անկախությունը, ապա մենք ինչո՞ւ ճանաչենք:
«Արցախի անկախության ճանաչումը ռազմական գործողությունների վրա որևէ կերպ չի ազդի, իսկ մեր նպատակը ոչ թե զիջումների գնալն է, այլ հստակ օրակարգ ունենալը»,- հավելում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ