ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
2020 թ․ հունվար-սեպտեմբերին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 23.932 վերահսկողական գործողություն․ 2019 թ․ ողջ տարվա նկատմամբ դրանց թիվն ավելացել է շուրջ 1329.6%-ով։
23.932 վերահսկողական գործողության շրջանակում հարուցվել է 788 վարչական վարույթ, համավարակով պայմանավորված արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23.144 մշտադիտարկում:
Նշված ժամանակահատվածում տեսչական մարմնի կողմից նշանակվել է 242 տուգանք:
Համավարակի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության շրջանում 23.144 մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ կապված անվտանգության կանոնների ոչ լիարժեք պահպանման հետ։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նորմերի խախտումներ արձանագրվել են, մասնավորապես, նաեւ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություներում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններ:
Արձանագրված խախտումների հիմքով կայացվել է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր կասեցման 2.866 որոշում:
--00—ՄՀ