ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29 24News
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկարներ է հրապարակել ադրբեջանական թիրախ դարձած Շուշիից:
«Չգրված օրենքներով պատերազմը շարունակվում է։ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառում է անթույլատրելի զինատեսակներ։
Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին։ Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ»:
--00--ԱԹ