ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ ԱԳ նախարարությունը հրապարակել է Ուրուգվայի նախկին նախագահների համատեղ հայտարարությունը: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները»:
Հայտարարությանը միացել են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահները՝
Խուլիո Մարիա Սանգինետտի՝ 1985-1990 և 1995-2000 թթ,
Լուիս Ալբերտո Լակաժե Էռերա՝ 1990-1995 թթ,
Տաբարե Վասկես՝ 2005-2010, 2015-2020 թթ,
Խոսե Մուխիկա՝ 2010-1015 թթ:
--00--ԱԹ