ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Գործարար Ռուբեն Գրիգորյանը «Հայաստան» համահայակական հիմնադրամին 1 մլն դոլար կփոխանցի։ Այդ մասին նրա հայտարարությունը տարածել է Մոսկվայի հայկական թանգարանը:
«Հենց հիմա փոխանցում եմ $1 000 000 «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ առաջին հերթին հայկական բանակին սատարելու համար։ Նաև ավելի քան կես միլիոն դոլարի գույք եմ ուղարկել:
Օգնել ենք, օգնում ենք, օգնելու ենք։
Պիտի օգնենք մարտերի ժամանակ հերոսաբար ընկած մեր մարտիկների ընտանիքներին։ Հաղթանա՛կ»,-նշված է հայտարարությունում։
Սա Գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյանի առաջին բարեգործությունը չէ: Նրա բարեգործական նախաձեռնությունները Հայաստանում և Արցախում մի քանի տասնյակի են հասնում։
--00—ԼՄ