ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել: Նշվում է ավելի քան 800 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է TACC -ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:
Շարունակվում են փրկարարական աշխատանքները: Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել շուրջ 70 մարդու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 6.8-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: Էպիկենտրոնում խորությունը կազմել է 16.5 կիլոմետր:
--00—ՄՀ