ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Իզմիրում օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի և դեռ կարող է ավելանալ։ Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով վարչությունը։
Վերջին տվյալներով վիրավորվել է 962 մարդ, որոնցից 743-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցներից։
Հիշեցնենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել հոկտեմբերի 30-ին, Էգեյան ծովում։ Ցնցումներն ավերածությունների պատճառ էին դարձել նաև հունական Սամոս կղզում, խլել 2 մարդու կյանք, կան մի քանի տասնյակ վիրավորներ։
--00--ԱՀ