ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Kurier թերթը։
Թերթը գրում է՝ Ավստրիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան մոտ 50 մարդ ներխուժել է տաճար և սկանդալ սարքել:
Երիտասարդները վանկարկել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: Տաճարի ավագ քահանայի տեղակալը ահազանգել է ոստիկանություն, սակայն երիտասարդները դեպքի վայրից փախել են նախքան իրավապահների ժամանելը: Այնուամենայնիվ, համաձայն ոստիկանության հաղորդագրության, պատահարը տեսաձայնագրվել է:
--00—ՄՀ