ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
ԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել Միչիգան նահանգում ձայների հաշվարկը կանգնեցնելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բիլ Ստեպիենը:
«Մենք այսօր Միչիգանի դատարան հայց ենք ներկայացրել, որպեսզի կանգնեցվի ձայների հաշվարկը, մինչև այն պահը, երբ գործընթացին նշանակալի հասանելիություն կլինի: Մենք նաև պահանջում ենք ուսումնասիրել այն քվեաթերթիկները, որոնք բացվել և հաշվարկվել են, երբ մենք հասանելիություն չենք ունեցել»,- ասել է Ստեպիենը:
Միչիգան նահանգում ձայների հաշվարկի արդյունքներով հաղթում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:
--00--ԱՀ