ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Եվրամիությունը ճանաչում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առանցքային դերը, բայց անհրաժեշտ է համարում այդ կազմակերպության բարեփոխմանն ուղղված լրացուցիչ քայլեր։ Այս մասին ասված է ԵՄ-ի հրապարակված հաղորդագրությունում:
«Թեև ԵՄ-ն ճանաչում է ԱՀԿ-ի առանցքային դերը, սակայն կորոնավիրուսի համավարակի ժամանակ ԱՀԿ-ից ակնկալիքները շատ հաճախ գերազանցել են նրա հնարավորություններն ու ամուր և կայուն առողջապահական համակարգերի զարգացման գործում կազմակերպության անդամ պետություններին աջակցություն ցուցաբերելու ունակությունը»։
Եզրակացություններում նաև ընդգծվում է, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ կազմակերպության ամրապնդման և բարեփոխման գործընթացում:
--00--ԱՀ