ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig իրավաբանական և լոբբիստական ընկերության կողմից Թուրքիայի կառավարության հետ կապերը խզելու մասին, որը տեղի է ունեցել ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո:
«Այս շաբաթ ընկերությունը ներքին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին դադարեցրել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը նույնպես չի պատասխանել հարցմանը»:
--00-ԱՀ