ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Արցախի հարավային ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Օրեր նա հատուկջոկատայինների հետ Նախիջևանից քաղաքացիական օդանավով տեղափոխվել էր Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու:
Ըստ ԶԼՄ-ների՝ օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ նա եղել է նախիջևանյան զորքերի հրամանատարը: Մենսիմովը ոչնչացվել է տեղափոխվելուց 2 օր անց:
--00—ԼՄ