ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են: Նրանք եկել են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից: Նեղ մասնագիտացմամբ` նրանք բժշկում են վիրավորում ստացած զինվորներին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Գործընթացը համակարգում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:
--00--ԱԹ