ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Ռուս լրագրող Սեմյոն Պեգովը Շուշիից ուղիղ միացման ժամանակ հայտնեց՝ Wargonzo նախագիծն ավարտում է իր աշխատանքն Արցախում: Լրագրողը տեղեկացրեց, որ Ֆիլմ են պատրաստում Արցախի 45-օրյա պատերազմի մասին:
Նա նշեց, որ երբեմն կրակոցներ են լսվում, երբեմն դիպուկահարն է աշխատում, բայց դրանք առանձին դեպքեր են:
«Մենք կվերադառնանք Արցախ, և ոչ մեկ անգամ, կլուսաբանենք՝ ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ինչպես է ապրում ժողովուրդը, մենք անտարբեր չենք այս ժողովրդի, այս հողի ճակատագրի հանդեպ»,- ասաց նա:
Պեգովը հույս հայտնեց, որ Երևանում կլինի իրենց ֆիլմի պրեմիերան, ֆիլմի, որ կպատմի՝ ինչպիսին էին պատերազմի այս 45 օրերը: Նա նաև տեղեկացրեց՝ Արցախում էին, սպասում էին խաղաղապահներին, այժմ ստիպված են հեռանալ այլ թեժ կետեր՝ վերադառնալու ակնկալիքով:
--00--ԱԹ