ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Այս տեղեկությունը Armlur-ի հետ զրույցում հաստատել են վերջինիս պաշտպաններ Արթուր Պիվազյանը եւ Կարեն Մեժլումյանը:
Կայքը հայտնում է նաև, որ Նարեկ Սարգսյանին ազատ են արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց:
--00--ԱԹ