ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բաբայանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այս անգամ էլ դատավոր Վ.Մելիքյանը բավարարեց բողոքս, և ինչպես հիմքի, այնպես էլ նպատակի մասով ոչ իրավաչափ ճանաչեց Արսեն Բաբայանի ձերբակալումը։ Դատարանն արձանագրել է նաև, որ դրանից զատ ի սկզբանե ձերբակալությունն իրականացվել է 128 հոդվածի խախտմամբ։ Ի դեպ դատական նիստի ընթացքում, բողոքը հրապարակելուց հետո մասնակցող դատախազն ընդմիջում խնդրեց, այնուհետև ներկայացրեց Արսեն Բաբայանին արգելանքից ազատելու մասին որոշում, ինչը բնականաբար բողոքից հրաժարվելու հիմք մեր համար չհանդիսացավ...էս էլ երկրորդ անգամն է Արսեն Բաբայանն ապօրինի ձերբակալվում է, նախորդ անգամ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել դատավոր Կ.Ֆարխոյանը»:
--00--ԱԹ