ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Նոյեմբերի 22-ին Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինվորների հիշատակին: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է թեմի մամուլի ծառայությունը:
«Այո, կլինեն (զինվորների հիշատակի արարողություններ Ռուսաստանի եկեղեցիներում)»,- ասել են մամուլի ծառայությունից։
Ըստ թեմական կայքի` Ռուսաստանում կա 36 հայկական եկեղեցի: Մոսկվայում են գտնվում Տիրոջ Պայծառակերպության տաճարը, Սուրբ Հարություն և Սուրբ Խաչ եկեղեցիները, ինչպես նաև՝ Սուրբ Գեորգի մատուռը: Թեմի մի քանի եկեղեցի գտնվում է նաև Ղազախստանում, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուզբեկստանում և հենց Հայաստանում:
Նոյեմբերի 13-ին, ըստ թեմի կայքում տեղադրված տեղեկատվության, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ էին արել նոյեմբերի 22-ը Լեռնային Ղարաբաղում պատերազմում զոհված զինվորների հիշատակի օր հռչակել և պատարագներ մատուցել աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում:
--00—ՄՀ