ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։ Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։
«Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։ Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության՝ էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով», - հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
--00—ՄՀ