ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Team Telecom-ի ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի հասանելիության սահմանափակման պատճառը Տավուշի մարզում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ընկերությունից։
«Տավուշի մարզում մի քանի տեղ վնասվել է միջազգային կապուղին` կապված ճանապարհաշինարարական աշխատանքների հետ»,– հայտնեցին ընկերությունից։
Հավելեցին` այս պահին տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրն արագ վերականգնելու համար։
--00—ԼՀ