ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
ՌԴ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտում Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Արտակարգ իրավիճակների ծառայության օպերատիվ խումբը կներառվի ձևավորվելիք կենտրոնի կազմում:
Միջգերատեսչական կենտրոնի հիմնական գործառույթներն են.
օժանդակել ԼՂ տարածքները լքած քաղաքացիների` իրենց մշտական բնակության վայրերը վերադարձին,
օժանդակել ՀՀ և Ադրբեջանի պետական մարմիններին` ԼՂ-ում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և բնակչության նորմալ կենսագործունեության պայմանների ապահովման հարցում,
ապահովել ռուսական պետական մարմինների և ԼՂ շրջանների բնակիչներին հումանիտար օգնության ցուցաբերման հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեության համակարգում,
օժանդակել ՀՀ և Ադրբեջանի պետական մարմիններին միջազգային հումանիտար կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպման հարցում:
Կազմակերպչական և Միջգերատեսչական կենտրոնի ստեղծման ու գործունեության հետ կապված այլ հարցերի վերաբերյալ որոշումների կայացումը վերապահված է ՌԴ պաշտպանության նախարարությանը:
--00--ԱԹ