ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Արշակ Սադոյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասված է․
«Հարգելի պարոն Փաշինյան
Վերլուծությունների, քննարկումների ժամանակը դեռ կգա, բայց այսօր, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է հնարավոր բոլոր քայլերը անել, որ քիչ կորուստներով կարողանանք դուս գալ այս ծայրահեղ ծանր վիճակից:
Երեք ղեկավարների կողմց հապճեպ ստորագրված այս հայտարարությունը պետք է դիտարկվի միայն, որպես խաղապահների տեղադրման, զինադադարի հաստատմանը ուղղված փաստափուղթ: Բայց քանի որ այն պարունակում է նաև դրա հետ չկապված այլ դրույթներ, որոնք հետագա ճշգրտումների, փոփոխման, ինչպես նաև իշխանության այլ համապատասխան մարմինների կողմից վավերացման կարիք ունեն, բնական է պետք չի շտապել: Այլ թարմացված կազմով անհրաժեշտ է պահանջել, որ այդ հարցերով առաջիկայում համակողմանի քննարկումներ լինեն:
Նկատի ունենալով թե այդ փաստաթղթի ստորոգրումը բողոքի ինչ մեծ ալիք առաջացրեց Հայաստանում և Արցախում: Իսկ դա կարող է հետագա ընդվզումների լուջ պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է ինչքան կարելի է շուտ այն մեղմել.
Հաշվի առնելով նաև այն, որ խաղապահ ուժերը արդեն տեղադրված են, իսկ Ռուսաստանի իշխանությունները խիստ շահագռգռված են ընդլայնելու իրենց ազդեցության լծակները և պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով կանխել պատերազմական նոր բռնկումները.
Եւ համոզված, որ Ձեր համար էլ ընդհանուրի շահը գերակա է և Դուք էլ ի նպաստ հայրենիքի որոշ զոհաբերությունների կգնաք.
Որպես կառավարության խորհրդատվական մարմնի անդամ իմ պարք եմ համարում, տեղեկացնելով դրա մասին հանրությանը, դիմել Ձեզ հետևյալ խորհուրդներով`
1.Առաջարկել Հանրապետության նախագահին ժամանակավորապես իր վրա վերցնել Կառավարության ղեկավարի գործառույթները.
2.Ձեր այդ առաջարկի մասին տեղեկացնել ԱԺ-ի պատգամավորներին և խնդրել նրանց չխոչնդոտել գործընթացին.
3.Հրպարակով հայտնել հանրությանը, որ հանուն մեր ժողովրդի, հանուն միասնակամության պահպանման Դու հոժարակամ վայր եք դնում Ձեր լիազորությունները:
Հարգանքով
Հանրային խորհրդի անդամ՝ Արշակ Սադոյան»։
--00--ԱՀ