ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Ազգային ժողովի խորհրդի նիստում այսօր պետք է քննարկվեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Հայկուհի Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց.
«Ազգային ժողովում նիստը, որի ընթացքում հանձնաժողովը պետք է ներկայացներ եզրակացությունն այդ մասով, հետաձգվեց, որովհետև պարոն Ծառուկյանը չէր մասնակցում»:
Նա ընդգծեց՝ Ծառուկյանի մասնակցությունը պարտադիր է: Հարությունյանը նաև վստահեցրեց՝ այս գործընթացը պայմանավորված չէ ներքաղաքական զարգացումներով:
--00--ԱԹ