ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Արցախի նախկին արտգործնախարար, այժմ Հայաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ավելի վաղ հրաժարական էր տվել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախքան այս մասին հայտնի դառնալը, ՀՀ ԱԳՆ-ը հաղորդել էր, որ ոչ մի փուլում չի դիտարկվել Շուշին Ադրբեջանին հանձնելու հարցը՝ ըստ էության Նիկոլ Փաշինյանին ստի մեջ մեղադրելով: Փաշինյանն անմիջապես արձագանքեց՝ հայտարարելով, որ ինքը աշխատանքից ազատում է Զոհրաբ Մնացականյանին:
--00--ԱՀ