Սուպեռ նախարարը մեզ պետք է բացատրի, թե ինչու՞ ձայն-ծպտուն չի հանում․ Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Վարագյան

Վաղը ժամը 14:00-ին գնում ենք ԿԳՄՍ նախարարարություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

«Վաղը ժամը 14:00-ին գնում ենք ԿԳՄՍ նախարարարություն: Արայիկ Հարությունյանը պետք է դուրս գա իր տաք կաբինետից ու պատասխանի հարցին՝ արդյո՞ք կողմ է Նիկոլի ստորագրած դավաճանական փաստաթղթին: Սուպեռ նախարարը մեզ պետք է բացատրի, թե ինչու՞ ձայն-ծպտուն չի հանում:

Իսկ եթե դեմ է, ինչու՞ է նախարար, ինչու՞ հրաժարական չի տալիս: Հարգելի դասախոսներ եւ ուսանողներ, եթե ցանկանում եք, միացեք: Վաղը 14:00-ին ԿԳՄՍ դիմաց»,- գրել է նա։

--00--ԱՀ