ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ քաղաքային իշխանություններն աստիճանաբար վերականգնում են իրենց գործունեությունը: Մասնավորապես, Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող համայնքային ընկերությունների մեծ մասը Ստեփանակերտում գտնվող աշխատակիցներով և ունեցած ռեսուրսներով փորձում է անցնել բնականոն աշխատանքներին ու ժամանակացույցին:
«Անելիքները շատ-շատ են, դրանց իրականացման գործընթացն արդեն մեկնարկած է: Մեր համաքաղաքացիների կողմից ակնկալում ենք համբերություն, ըմբռնում ու, հնարավորության դեպքում, նաև աջակցություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
--00—ՄՀ