ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու մասին խոսակցություններն անընդունելի են, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կա մեկ միասնական, բազմազգ Ադրբեջանի Հանրապետություն: Կա զարգացող ադրբեջանական հանրապետություն: Բոլոր կորնների ներկայացուցիչներն ապրում են նորմալ, խաղաղության պայմաններում և փոխըմբռնմամբ: Հայ ժողովուրդը ևս կապրի այդ պայմաններում»,-ասել է Ալիեւը:
Հիշեցնենք, որ Ալիեւը կնոջ հետ այցելել է Ֆիզուլիի շրջան:
--00—ԼՄ