ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսն եմ նայում։
Գեներալ Հակոբյանի ասուլիսից առաջին եզրակացությունը՝ ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս ազատության մեջ։
Գեներալը պնդեց, որ իր նշած հայտարարության համար պատրաստ է պատասխանատվություն կրել՝ ներկայացրեց այնպիսի մանրամասներ, որոնք մինչ այս եղած մեծ թվով հարցադրումների պատասխաններն էր պարունակում, իհարկե նաև այլ հարցեր առաջացրեց։
Մնացածը հաջորդիվ»։
--00--ԱԹ