ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ պատրաստվում է դիմել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարություն՝ Ֆրանսիայի կողմից Ղարաբաղը ճանաչելու առաջարկով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Փարիզի խորհուրդը կողմ է քվեարկել մի շարք միջոցառումների՝ Լեռնային Ղարաբաղի հայերին օգնություն տրամադրելու համար, որոնք տուժել են մի քանի շաբաթ տևած հակամարտությունից: 50,000 եվրոյի լրացուցիչ օգնություն կուղղվի Ֆրանսիայի (կազմակերպության) հայկական հիմնադրամի (Fonds Armenien de France) միջոցով», - գրել է Փարիզի քաղաքապետը Twitter-ում:
Փարիզի խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ Իդալգոն հայտարարել է, որ մտադիր է առաջարկել Ֆրանսիայի արտգործնախարարին «ճանաչել Արցախի Հանրապետությունը» և համագործակցություն հաստատել այդ երկրի հետ:
--0--ԿԿ