ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
«Մենք այս պատերազմը 2016 թվականին տեսանք, չտեսնելու տվեցինք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:
«Ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ՝ լավ, ինչպե՞ս ստացվեց այն, ինչ ունեցանք, ո՞նց թշնամուն պատերազմի 2-րդ օրը հաջողվեց հայտնվել Ջեբրաիլի տակ։ Երբ նայում ես քարտեզին, տեսնում ես, որ 2016-ին մի հատ Լելեթեփեի դիրքը, որի մասին խոսում էին, որ էնքան էլ ռազմավարական չէ, այս պատերազմում, որ տեսնեք՝ ոնց է զարգացել, կհասկանաք, որ Լելեթեփեն կորցնելով՝ մենք կորցրինք հնարավորությունը Հորադիզը տեսնելու, թե ինչ է կատարվում։ Այ էդ 800 հա իրենց երկրորդ օրն արդեն բերեց Մեխակավանի և Արա լեռի տակ», -ասել է Սարգսյանը:
«էս ամբողջը մտածված է եղել սկզբից, տեսեք, թե 2016-ին, թե 2020-ին իրենք նույն տեղերից հարձակումներ արեցին», -նշել է սոցիոլոգը:
Բանախոսն անդրադարձել է նաև Մովսես Հակոբյանի աղմկահարույց հայտարարություններին, ստեղծված ներքաղաքական իրավիճակին և թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ