ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից, որն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը, տեսաուղերձ է հղել։
Ուղերձում Բեգլարյանը նշել է, որ շուրջ 40 հազար մարդ ստիպված է տեղահանվել․ դա բնակչության 27 տոկոսն է։
«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդը և Հովտաշեն գյուղերի բնակիչներն արդեն երկրորդ անգամ են հակամարտության զոհ դառնում. նրանք կորցրել էին իրենց տները 1990-ական թթ. արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով:
Այս գյուղերը ԼՂԻՄ-ի մաս են կազմել դեռ խորհրդային շրջանից: Ավելին, Մարաղայի բնակչությունը բնաջնջվել է Ադրբեջանի կողմից 1992 թ.-ին: Արդյո՞ք նրանք իրավունքներ ունեն: Կույր մի եղեք»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
--00—ՄՀ