ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նապարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-նշված է հրամանագրում:
Նշենք, որ Վաղարշակ Հարությունյան զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։
Կենսագրություն
Աշխատանքային գործունեությունը
1991-1992 թթ. - ՀՀ ներքին գործերի փոխնախարար, զուգահեռաբար՝ ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:
1992-1994 թթ. - ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ:
1994-1999 թ. - ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։
1999-2000 թթ. - ՀՀ պաշտպանության նախարար:
2020 թ.-ի օգոստոսի 19-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
--00—ԼՄ