ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը «Մի՛ սարսափեք Նիկոլից» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյյան էջում՝ դիմելով իմքայլականներին.
«Նիկոլը հրաժարական չի գրի, որովհետեւ սարսափում ա իշխանությունը կորցնելուց:
Իմքայլականները նրան չեն հանի, որովհետեւ սարսափում են Նիկոլից:
Ազգը կշարունակի պառակտված մնալ:
Մենք ավելի շատ կզզվենք իրարից:
#զզվելու ենք, #ատելու ենք, #անիծելու ենք... կարող եմ շարունակել անվերջ...
...ու մի օր կկորցնենք եւ Հայաստանը:
Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար:
Տիկնայք և պարոնայք իմքայլականներ, մի սարսափեք Նիկոլից, ազատե՛ք նրան այդ անտանելի իշխանության բեռից, և հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:
Դուք եկաք իշխանության՝ ատել սովորեցնելով...
Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը»:
--00—ԼՄ