ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Սփյուռքից Հայաստան հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում: Ավստրալիայից մինչև Գերմանիա, Ռուսաստան և Կանադա համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ են իրագործվում արցախցի ընտանիքներին և վիրավոր զինծառայողներին աջակցելու համար: Սփյուռքի միասնականությունը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում շարունակվում է բոլոր համայնքներում»:
--00—ՄՀ