ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 15։35-ին, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ե․, ծնված 1998թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ տեղեկատվությամբ՝ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գեղամ Ի․-ին (ծնված 2006թ․) և Նարեկ Ե․-ի դին։ Տուժածը տեղի ուժերով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
--00--ԱՀ