ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ազատման դիմում է ներկայացրել։
Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է նախարարության խոսնակ Աննա Օհանյանը։
«Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- տեղեկացնում է Օհանյանը:
--00--ԱԹ