ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
NTV հեռուստաընկերության կայքը լուսանկար է հրապարակել Վանա լճից՝ տեղեկացնելով, որ Վանի Էրջիշ շրջանում լճի ջրի մակարդակի անկման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանի նավահանգստի մնացորդներ:
Ըստ աղբյուրի՝ նավահանգիստն օգտագործվել է շուրջ 2750 տարի առաջ: Դրանք առաջին պատմական մնացորդների հայտնաբերումները չեն: Վերջին տարիներին Վանա լճի ջրի մակարդակի զգալի նվազման արդյունքում Էրջիշ շրջանում արժեքավոր այլ մնացորդներ էլ են հայտնաբերվել:
Թուրք լուսանկարիչ Ֆերզենդե Ջոշարը, հաշվի առնելով այս տարածքում պատմական բազմաթիվ արժեքների ի հայտ գալու հավանականությունը, խորհուրդ է տվել մասնագետներին ավելի մանրամասն զբաղվել տարածաշրջանի ուսումնասիրությամբ:
--00—ԼՄ