ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
«Սոթքի հանքը երկու մասի բաժանելը նույնն է, թե սեղանը մեջտեղից սղոցես։ Այն պիտանի չի լինի: Հանքի չշահագործումը վնասելու է նաև Արարատի ոսկու գործարանին ու Հարավկովկասյան երկաթուղուն: Երկաթուղու շրջանառության միայն 50 տոկոսը հանքն է ապահովում»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Սոթքի հանքի շուրջ առաջացած խանաշփոթին՝ ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Մեր զրուցակիցը հավելում է՝ Սոթքի հանքը ՀՀ 4-րդ հարկատուն է, տարեկան մոտ 34 մլն դոլարի հարկ է վճարում: Դրա չշահագործումը, շեշտում է Պարսյանը, արտագաղթի է բերելու:
«Ընկերությունը մոտ 5000 աշխատող ունի, տարածաշրջանի միակ խոշոր ձեռնարկությունն է, ու հասկանալի է, որ եթե այն չաշխատի տեղացիները սոցիալական լուրջ խնդիրների առաջ են կանգնելու»,- հավելում է տնտեսագետը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ