ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ»,- գրել է նա։
--00--ԱՀ