ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում։ Ես հավատում եմ:
Կրթության և գիտելիքի գերակայությունը ընտանիքից, համայնքից մինչեւ համալսարան, բիզնես, պետական կառավարման համակարգ: Աշխատանքի գերակայությունը, աշխատող, արարող մարդը ամենաարժանապատիվ, ամենամեծ հարգանքի արժանի մարդն է։
Բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն արժեք ստեղծելուն ու դրան համակողմանիորեն աջակցելուն: Եթե համայնքում մեկը ինչ-որ գործ է սկսում, բոլորս պետք է հոգանք դրա հաջողության համար, քանի որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր ներդրումը բոլորիս և յուրաքանչյուրիս հաջողության գրավականն է: Մեր անհատական և հանրային վարքականոններում նման դրսևորումները նորություն չեն, ժամանակին, երբ գյուղում մեկը տուն էր կառուցում, ամբողջ գյուղը մասնակցում էր ինչով կարող է»:
--00--ԱԹ