ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Արցախի Հադրութ շրջանից հնարավոր է եղել հայկական կողմի վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը: Այս մասին տեղեկացնում է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։
Քարտեզում համապատասխանաբար`
🟡 Խծաբերդ
🟢 Հին Թաղեր
Վարչակազմի ղեկավարը նշում է, որ ՌԴ հրապարակած քարտեզում նշված գյուղերը նշված չեն, որ Արցախի հսկողության տակ են։
--00--ԱՀ