ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Հայաստանի Պրեմիեր լիգայի դեկտեմբերի 6-ին նախատեսված15-րդ տուրի «Ուրարտու»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնում է «Արարատ»-իմ մամուլի ծառայությունը:
Պատճառն այն է, որ «Ուրարտու»-ն ՀՖՖ-ին գրություն է ուղարկել թիմի կազմում 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի դրական թեսթի արդյունքների մասին:
«Արարատի» հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ «Վանի» դեմ:
--00—ՄՀ