ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ԼՂ-ն ու ՌԴ-ի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը:
«Դեկտեմբերին Ռուսաստանից առաջին թռիչքները կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Այժմ երկու կողմերն էլ` մերն ու ռուսականը, ջանքեր են գործադրում դա իրագործելու համար»,- այս մասին ասել է Ռիա Նովոստիի զրուցակիցը:
Աղբյուրի հաղորդմամբ օդային նավահանգիստը սպասարկելու է նաև ուղևորատար չվերթներ, որոնք ԼՂՀ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև՝ Ռուսաստանի մարզերից:
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ, հնարավոր է այս ամսվա վերջ ականատես կլինենք Լեռնային Ղարաբաղում առաջին ռուսական ինքնաթիռների վայրէջք կատարելու։
--00--ԱՀ